Լուրեր
Տեր- Պետրոսյանը, Քոչարյանը , Սերժ Սարգսյանը հաղթել են Ադրբեջանին։ Սա է փաստն ու պատմությունը. Շարմազանով
24.12.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հասկանալի պատճառներով չեմ կարողացել նայել Աժ նիստը, որտեղ նիկոլիստները «30 տարի բան չի արվել» երգն էին երգում։
Լսեք ուշադիր, Ալիեւի կողմից կապիտուլացված նիկոլականներ։
Ձեր շեֆ Փաշինյանին պարտության մատնած Ալիեւն է ասել, որ 30 տարի Ադրբեջանն է պարտված եղել Հայաստանին բոլոր ոլորտներում։
Մնացածն էլ չասեմ…2016-ի հոկտեմբերի 7-ի Ալիեւի խեղճացած հայտարարությունն ու այդպես շարունակ։
Տեր- Պետրոսյանը, Քոչարյանը , Սերժ Սարգսյանը հաղթել են Ադրբեջանին։
Սա է փաստն ու պատմությունը։
Իսկ Նիկոլը խայտառակորեն ծնկի է եկել ու կապիտուլյացիա ստորագրել։
Ձեր ճակատին վաղուց դաջված է ՝ կապիտուլացված ու 30 տարվա հաղթանակը մսխած ռեժիմ։
Վերջ»։