Լուրեր
Անում են ամեն ինչ, որ Ադրբեջանի սրտով լինի. Արտակ Զաքարյան
23.12.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջում տեղադրվել է Հայաստանի քարտեզը` այսպես կոչված անկլավներով: Փաստորեն Վահան Քերոբյանը, որպես կապիտուլյանտ կառավարության անդամ, արդեն իսկ իր կողմից Ադրբեջանին է հանձնել Հայաստանի մի շարք գյուղեր ու տարածքներ:
Հայաստանում էլ ոմանք ասում են ի՞նչ անի «խեղճ Նիկոլը»... Անում են ամեն ինչ, որ Ադրբեջանի սրտով լինի»:

