Լուրեր
Ադրբեջանը պարզապես փորձում է դեպի Հայաստան իր արշավանքից առաջ ճանապարհից հեռացնել իր գլխավոր «խոչընդոտը»՝ Արցախը. Տիգրան Աբրահամյան
22.12.2022

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ով Արցախում տեղի ունեցող վտանգավոր իրադարձությունները դիտարկում է բացառապես արցախցիների խնդիր և Հայաստանի դերն ու անելիքը չի տեսնում, վաղը նույն կերպ վարվելու է ադրբեջանցիների՝ ՀՀ ցանկացած մարզի նկատմամբ շրջափակման կամ հարձակման պարագայում։
Ադրբեջանը պարզապես փորձում է դեպի Հայաստան իր արշավանքից առաջ ճանապարհից հեռացնել իր գլխավոր «խոչընդոտը»՝ Արցախը, որն իր դիմադրության պոտենցյալով խրվել է Ադրբեջանի կոկորդում։
Այս պահին մարտը՝ դրա ուղղակի կամ անուղղակի իմաստով, Արցախում է և մեր հնարավոր տապալումը ոչ միայն վտանգելու է մեր արյունակիցների անվտանգությունը, այլ նոր ճակատ է ձևավորելու ընդդեմ Հայաստանի»։