Լուրեր
Նիկոլ, իսկ դու քո պարտականությունը կատարե՞լ ես. Շարմազանով
22.12.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլ, իսկ դու քո պարտականությունը կատարե՞լ ես։
Ասել ես ՝ Արցախը Հայաստան է եւ վերջ,բայց հիմա հիմնավորում ես Արցախն Ադրբեջան է։
Ասել ես՝ հաղթելիւ ենք,բայց պարտվել ես։
Ասել ես՝ ապագա կա ,բայց 150 քառ.կմ տարածք ես զիջել։
Դու ինքդ ես առաջինը խախտել քո կողմից ստորագրված փաստաթուղթը,երբ 2020-ի դեկտեմբերին զորքերը հետ քաշեցիր Սյունիք ու Գորիս-Կապան ճանապարհը տվեցիր թշնամուն։
Խոստացար խաղաղության դարաշրջան,բայց սեպտեմբերին պատերազմ եղավ ու նահատակվեցին հարյուրավոր հայորդիներ։
Հիմա ի՞նչ ես եկել լոլո կարդում...»: