Լուրեր
Նիկոլն ու քոմպանին շարունակում են ապրել վախի մթնոլորտում․ Միքայել Գրիգորյան
21.12.2022
ՀՀԿ անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նիկոլն ու քոմպանին շարունակում են ապրել վախի մթնոլորտում, պարզ հասկանալով, որ իրենք ամբողջությամբ տանուլ են տվել ամենինչը, սկսած տնտեսությունից, վերջացրած Արցախի հարցով, և դրա համար բավականին մոտ ապագայում պետք է պատասխան տան։
Նիկոլն իհարկե իր կեցվածքին համապատասխան, դժվար ժամանակներում պոպուլիստական լուծումներ է փնտրում, և ոնց երևում ա ժողովրդին կարևորագույն խնդիրներից շեղելու համար իր զինանոցում մնացել է միայն ՀՀ 3-րդ Նախագահ Սերժ Սարգսյանի դեմ մի նոր բան սարքելը, այլ միջոց նիկոլը վերջին ամիսներին չի կիրառում:
Սկզբում դավաճանների խմբակը Սերժ Սարգսյանի եղբայրների մասով էին շինծու գործեր հարուցում, հետո Սերժ Սարգսյանի գործով մի օր խուլ, մի օր լսող ֆեյք վկայի պատմությունն էր, որը իր բնակարանից պետք է վտարվեր սակայն ցուցմունք տալուց հետո մնաց այդտեղ, հիմա էլ Սերժ Սարգսյանին և իր դուստրերին հրավիրել են հակակոռուպցիոն դատարան` ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման շրջանակներում, և կալանք են դնում գույքի վրա:
Սա առնվազն խայտառակություն է, հաշվի առնելով Երկրում տիրող իրավիճակը, Լաչինի միջանցքի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, 120 հազար հայի շրջափակման մեջ գտնվելը և իշխանությունների հանցավոր անգործությունը, որը հաստատ անպատիժ չի մնալու, դա լավ իմացեք:
Փաստացի, նիքոլը պատրաստվում է ինչ֊որ բան ստորագրել, կամ ինչ-որ բանավոր խոստում է տվել և հիմա այդ խոստումն իրականացնելու պահն է մոտենում ու պետք է հրատապ շեղել հանրության ուշադրությունը, մի նոր ներկայացում խաղալ, խոսել գոյություն չունեցող քր. գործերի մասին և հանրությանը կենտրոնացնել Սերժ Սարգսյանի և նրա ընտանիքի նկատմամբ հարցուցված կեղծ, շինծու գործերի վրա»։