Լուրեր

Գրառումս Գալուստ Սահակյանի հիշատակին ՀՀ Ազգային Ժողովում բացված սգո մատյանում. Հայկ Մամիջանյան

21.12.2022

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Գրառումս Գալուստ Սահակյանի հիշատակին ՀՀ Ազգային Ժողովում բացված
սգո մատյանում
Երկրային կյանքից հեռացող մարդկանց մասին երբեմն ասում են՝ «քաղաքից մի գույն պակասեց»: Գալուստ Սահակյանը մի ողջ «ներկապնակ» էր՝ պետական մտածողությունից ու քաղաքական հոտառությունից մինչև նվիրական մարդկային հույզեր ու հոգատարություն:
Գալուստ Գրիգորիչը պետական գործիչ լինելուց զատ նաև ուսուցիչ էր իր կոչմամբ: Քաղաքական այս կամ այն իրավիճակի հանգուցալուծումը փնտրելիս միշտ հիշելու եմ իր տված խորհուրդները, որոնք ուղեղումս կհնչեն հենց իր հանդարտ ձայնով:
 
Գալուստ Գրիգորիի Սահակյանը մտքով ու սրտով նվիրյալ հանրապետական էր, ու գիտեմ, որ բոլոր թվարկածներիցս նա ամենաշատը կկարևորեր հենց վերջինը՝ որպես ամենաընդգրկուն բնորոշիչ»:
Լուսանկարի նկարագրությունը հասանելի չէ:
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին