Լուրեր
Փաշինյան, «դրական ազդակ ուղարկող» Թուրքիայի դեսպանը Լաչինի միջանցք փակող ադրբեջանցիների կողքին է. Շարմազանով
21.12.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փաշինյան, «դրական ազդակ ուղարկող» Թուրքիայի դեսպանը Լաչինի միջանցք փակող ադրբեջանցիների կողքին է։
Բա գնա դու էլ Լաչին հայերի կողքը կանգնի, թե՞ Էրդողանն ու Ալիեւը թույլ չեն տալիս։
Այսքանից հետո դուք դեռ խոսում ու բլբլացնում եք։
Թե բա չեմ վիրավորվում, որ ինձ թուրք են անվանում։
Մնում է դուք էլ գնաք Թուրքիայի դեսպանի կողքը կանգնեք ու պահանջեք Արցախի անցումն Ադրբեջանին»։