Լուրեր
Այն, ինչ տեղի է ունենում Արցախում, կարող է տեղի ունենալ Հայաստանում. եթե շրջափակումը շարունակվի ևս մեկ շաբաթ, բերելու է ծայրահեղ իրավիճակի. Տիգրան Աբրահամյան
20.12.2022
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի համար գլխավոր խնդիրն է հասկանալ՝ եթե Ռուսաստանն իր խնդիրը չի իրականացնում Արցախում, ապա ո՞վ պետք է զբաղվի արցախցիների ճակատագրով։
«Այն, ինչ այսօր տեղի է ունենում Արցախում, կարող է վաղը տեղի ունենալ Հայաստանում ու, Աստված չանի, որ մենք գանք, հասնենք այն կետին ու ասենք՝ գիտեք, Հայաստանը չունի այդ ռեսուրսը ու այս պայմաններում անվտանգություն իրականացնելու որևէ նպատակ չի կարող իրականացնել, այդ ժամանակ էլ կառաջանա ռուսական 102-րդ ռազմաբազայի խնդիրը»,- Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։
Նրա խոսքով՝ եթե Արցախի շրջափակումը շարունակվի ևս մեկ շաբաթ, բերելու է ծայրահեղ իրավիճակի։
«Այս իրավիճակի համար առաջին պատասխանատուն ՀՀ իշխանությունն է ու ՀՀ իշխանությունը չի կարող մի կողմ քաշվել ու պատասխանատվությունը բարդել միջազգային տարբեր կազմակերպությունների վրա», – ասաց նա։
aysor.am