Լուրեր

Ձեր ճակատներից 5.000 նահատակի ու հայրենիք հանձնողի մեղավորի կնիքը չի մաքրվելու երբեք. Շարմազանով

20.12.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Եւ Շուշիի, եւ Հադրութի, եւ Լաչինի, եւ Գորիս-Կապան ճանապարհի , եւ Սեւ լճի հանձնման պատասխանատուն ու մեղավորը դուք եք՝ կապիտուլյանտներ։
 
Փաշինյանի ԱԽՔ պաշտոն զբաղեցնողն ասում է՝ Լաչինի միջանցքի պատասխանատուն Ռուսաստանն է։
Հայաստանից օկուպացված 150 քառ.կմ տարածքի պատասխանատուն էլ հո դուք էիք։
Բա ինչու՞ տվեցիք։
 
Սեւ լճի,Գորիս-Կապան 21 կմ ճանապարհի թշնամուն տալու պատախանատուն ո՞վ է։
Իսկ Բերձորի ու Աղավնոյի հանձնելու պատասխանատուն ո՞վ է։
Դուք եք...Նիկոլն ու դու, կապիտուլյանտներ։
Հ.Գ. Ձեր ճակատներից 5.000 նահատակի ու հայրենիք հանձնողի մեղավորի կնիքը չի մաքրվելու երբեք» ։

← Վերադառնալ ցուցակին