Լուրեր
Որքան էլ իրավիճակը բարդ է, այս պահին գերխնդիրն ադրբեջանական խաղի կանոնների մեջ չներքաշվելն է. Տիգրան Աբրահամյան
16.12.2022

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ադրբեջանը փորձում է բանակցությունների իմիտացիա ստեղծել, որովհետև իրականում նրա առաջ քաշած պայմանները վերջնագիր են։
Միջազգային ճնշումները հաշվի առնելով՝ չեմ կարծում, որ Ադրբեջանը ճանապարհը երկար փակ պահելու ռեսուրս ունի, սակայն ստեղծում է նոր մեխանիզմներ՝ այլ ձևով իր նախապայմանները պնդելու համար։
Որքան էլ իրավիճակը բարդ է, այս պահին գերխնդիրը ադրբեջանական խաղի կանոնների մեջ չներքաշվելն է»։