Լուրեր
գործող իշխանությունը շարունակում է վարել ջայլամային քաղաքականություն. Շուշան Զարքայան
15.12.2022
ՀՀԿ անդամ Շուշան Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Արցախի ու Հայաստանի գլխին թուրքի յաթաղան կախելուց հետո, Արցախը հայաթափման տանելուց հետո, ՀՀ սուվերեն տարածքի սահմաններն անձեռոցիկի պես նուրբ ու բարակ դարձնելուց հետո գործող իշխանությունը շարունակում է վարել ջայլամային քաղաքականություն։ Գլուխներն ամուր թաքցրել են հողի տակ, որպեսզի «չնկատեն» շուրջը կատարվողը։ Սա ևս մեկ ապացույց է այն մասին, որ վարչապետի աթոռը զբաղեցնողն ու իր խունտան այլևս գոյություն չունեն։
Մինչ իշխանականները պահպանում են քար լռություն իրենց «կիրթ ու կառուցողական» և «խաղաղասեր հարևանների» ցեղասպան քայլերի հանդեպ, Հայաստանի Հանրապետական կուսակցությունը պայքարում է հանուն հայկական երկու հանրապետությունների, իր զորակցությունը հայտնում Արցախին։
Երեկ Հանրապետության Հրապարակում ՀՀԿ-ի կողմից հրավիրված հրատապ հանրահավաքը խոսում էր այն մասին, որ Հանրապետականը ցանկացած դժվար պահի պատրաստ է կանգնել սեփական ժողովրդի կողքին, որ ի տարբերություն իշխանական խունտայի Հանրապետականը այսպես ասած ձեռքերը չի լվացել արցախից ու մենակ թողել Արցախցի մեր հայրենակիցներին։
Երեկ Հանրապետության հրապարակ տեղափոխված ոստիկանական ուժերը ևս մեկ անգամ ապացուցեցին, որ 2018 թվականին հեծանիվով աշխատանքի գնացողի միակ հենարանն այսօր իրավապահ համակարգն է։
«Ժողովրդավարության Բաստիոն Հայաստանում խաղաղության դարաշրջան է» հեքիաթի հակառակ կողմում ցավոտ ու սարսափելի իրականություն է։ Եվ այդ իրականությունում Հանրապետականը կանգնած է սեփական ժողովրդի կողքին»։