Լուրեր

Մասիս համայնքն այս տարի տոնականորեն չի զարդարվի

15.12.2022

 Այս տարի Մասիս համայնքը տոնականորեն չի զարդարվի, նաև չեն կազմակերպվի տոնական մեծ միջոցառումներ։ Այս մասին  ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը:

 
«Հարգելի՛ հայրենակիցներ,
 
Մասիս խոշորացված համայնքի սիրելի՛ բնակիչներ, Հաշվի առնելով մեր երկրում և Արցախում առկա իրավիճակը, հարգելով Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների հիշատակը՝ Մասիս համայնքն այս տարի տոնականորեն չի զարդարվի, և չեն կազմակերպվի տոնական մեծ միջոցառումներ, իսկ նախատեսված գումարը կտրամադրվի Մասիս համայնքից Արցախյան պատերազմներում անմահացած հերոսների ընտանիքներին:
 
Վստահ ենք, որ մեր բնակիչները ըմբռնումով կմոտենան այս որոշմանը: Խաղաղություն մեր երկրին»:

← Վերադառնալ ցուցակին