Լուրեր

Ադրբեջանն ընդամենը ճանապարհ է բացում Արցախի հայաթափման և ամբողջական վերահսկողության համար. Տիգրան Աբրահամյան

14.12.2022

 ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Ադրբեջանը փորձելու է այնպիսի ծանր իրավիճակ ստեղծել, որի պայմաններում հայաստանյան իշխանությունները մարդկանց համոզելու են, որ ճիշտը ադրբեջանական վերջնագրերին համաձայնվելն է։
 
Բայց իրականությունն այն է, որ Ադրբեջանից հնչող կամ ուրվագծվող պահանջների կատարումը խաղաղություն չի բերելու։
 
Ադրբեջանն ընդամենը ճանապարհ է բացում Արցախի հայաթափման և ամբողջական վերահսկողության համար»։

← Վերադառնալ ցուցակին