Լուրեր

Միայն պայքարով մենք կվերագտնենք հայի արժանապատվությունը. Մարգարիտ Եսայան

14.12.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Սիրելի հայրենակիցներ, այնպես ստացվեց, որ իմ ժողովրդի համար այս օրհասական, ճակատագրական պահին հայրենիքում չեմ...

Հավատացեք անասելի դժվար ու տանջալի է այս ամենին հետեւել հեռվից, ճար լիներ, վազելով կգայի եւ կմիանայի մեր պայքարին:

Միտքս, սիրտս սերս բոլորիդ հետ է:Այսօր բոլոր ողջամիտ մարդիկ կհավաքվեն Երեւանի Հանրապետության հրապարակում, ԲՈԼՈՐ...Ես բոլորիդ հետ եմ...

Արցախին ,այո Արցախին,  չի կարելի մենակ թողնել, Արցախը փրկելով կփրկենք մայր հայրենիքը...

Մեր պայքարը կհաջողի, այլընտրանք չի կարող լինել,Հայաստանը կապրի միայն ու միայն Արցախով,կա հայկական Արցախ,կլինի հայոց Հայաստան...

Բոլորս մեկ բռունցք  եւ մեկ հոգի դառնալու ճանապարհը պետք է բռնենք այս օրվանից...

Միակամ հայն անպարտելի է, պատմությունը վկա: 

 Հավատացնում եմ,անասելի ցավոտ է հեռվից տեսնել ու զգալ այն,ինչ կատարվում է մեր ժողովրդի հետ: Միակ ճանապարհն անզիջում պայքարն է :

Միայն պայքարով մենք կվերագտնենք հայի արժանապատվությունը:Կա հայկական Արցախ կլինի հայոց հայրենիքՍիրտս բոլորիդ հետ է,հոգիս խաղաղ չէ, միտքս հավատում է մեր պայքարի հաղթանակին...»:

 

← Վերադառնալ ցուցակին