Լուրեր
Ամբողջ օրը իրար հերթ չտալով նիկիլոկաններն ասում են՝ մենք Լաչինի միջանցքում գործառույթ չունենք. Շարմազանով
13.12.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ձեր գործառույթն երեւի միայն թուրք կոչվելուց չվիրավորվելն ու հայրենիքը թշնամուն տալն է։
Դե հերիք բոլ է , էլի, կապիտուլյանտներ։
Ամբողջ օրը իրար հերթ չտալով նիկիլոկաններն ասում են՝ մենք Լաչինի միջանցքում գործառույթ չունենք։
Հայաստանում հո ունեք, հետո ի՞նչ։
Հայաստանի տարածքի 160 քառ.կմ օկուպացված է, ի՞նչ եք անում, ոչինչ։
Գործառույթ չունեք՝ ռադներդ քաշեք ու գնացեք, ովքեր գործառույթ ունեն ՝ կգան կիրականացնեն իրենց գործառույթը»։