Լուրեր
ՀՀԿ ԵԿ Հանրային կապերի և լրատվության հանձնաժողովի կողմից նախաձեռնած PR վերաբերյալ դասընթացները շարունակական են լինելու
10.12.2022

Այսօր ՀՀԿ գրասենյակում տեղի ունեցավ ՀՀԿ ԵԿ Հանրային կապերի և լրատվության հանձնաժողովի կողմից կազմակերպված՝ «Աշխարհը կարելի է դարձնել ավելի լավը՝ գրագետ PR-ով» խորագրով բանախոսությունը։
Բանախոսությունն անցավ ունկնդիրների ակտիվ և հետաքրքիր քննարկումներով, բանախոսը պատասխանեց մասնակիցներին հետաքրքրող հարցերին։
Բանախոսեց՝ Հայկական PR ասոցիացիայի գործադիր կազմի անդամ, հանրային հաղորդակցության (PR) մասնագետ, բիզնեսի կառավարիչ՝ Լիզա Գասպարյանը։
ՀՀԿ ԵԿ Հանրային կապերի և լրատվության հանձնաժողովի կողմից նախաձեռնած PR վերաբերյալ դասընթացները շարունակական են լինելու։