Լուրեր

Ադրբեջանն ու Թուրքիան ռազմակական բախման են պատրաստվում, իսկ Փաշինյանը ՀԱՊԿ օգնությունն է մերժում. Շարմազանով

10.12.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 
«Ադրբեջանն ու Թուրքիան ռազմակական բախման են պատրաստվում, իսկ Փաշինյանը ՀԱՊԿ
օգնությունն է մերժում։
 
Մի բան հիշեք ՝ ՀԱՊԿ-ն ռազմատեխնիկական օգնություն էր առաջարկում Հայաստանին, բայց Նիկոլը մերժեց։
Ես գիտեի միայն Ալիեւն ու Էրդողանն են ամեն ինչ անում, որ Հայաստանը ռազմական օժանդակություն չստանա, բայց փաստացի այդ կարծիքին է նաեւ Փաշինյանը։
Իսկ ՀԱՊԿ-ից օժանդակության մերժման հիմնավորումը շատ «խնդալու» է։
Ասում է ՝ քաղաքական գնահատականը բավարար չէր ու փաստաթղթի ստորագրումը կնշանակեր ստատուս քվոյի ֆիքսում։
 
Տո այ Նիկոլ,Պրահայի հայտարարության մեջ քաղաքական գնահատական ընդհանրապես չկար Հայաստանի տարածքի օկուպացիայի վերաբերյալ,բա ինչու՞ ստորագրեցիր։
Էրդողա՞նն էր հուշել ստորագրես,ՆԱՏՕ՞-ն,թե՞ ՝Ալիեւը։
Կա կարծիք .սրանք ամեն ինչ անում ու անելու են ,որ հայությունն այլեւս ազգային պետականություն չունենա։
Իսկ գիտեք ինչու՞։
Քանի որ շատ լավ հասկանուն են,որ պետականության վերականգնումից հետո իրենք հերթով ու շարքով կարող են պետական շահերի ուրացման կամ նմանատիպ հոդվածով ցմահ դատապարտվեն։
Եթե ՀԱՊԿ-ի ռազմատեխնիկական օգնությունը մերժելը պետական շահերի դավաճանություն չէ՞, բա ի՞նչն է դավաճանություն։
 
Ադրբեջանն ու Թուրքիան հերթական ռազմական բախմանն են պատրաստվում, իսկ Փաշինյանը ՀԱՊԿ -ը օգնությունն է մերժում»։

← Վերադառնալ ցուցակին