Լուրեր
ՀՀԿ կանանց խորհուրդը դեկտեմբերի 8 ին Մասիս քաղաքի ՀՀԿ գրասենյակում հանդիպում ունեցավ կին հանրապետականների հետ
09.12.2022

ՀՀԿ կանանց խորհուրդը դեկտեմբերի 8 ին Մասիս քաղաքի ՀՀԿ գրասենյակում հանդիպում ունեցավ կին հանրապետականների հետ։
Բազմաթիվ մարտահրավերներին զուգահեռ քննարկվեց պետություն- առողջ ընտանիք կապի պահպանման գործում կանանց կարևորագույն դերը։
ՀՀԿ Մասիսի կանանց կազմակերպության ղեկավար Ծովինար Գալստյանի ուղեկցությամբ այցելեցություն կատարվեց Արցախյան պատերազմում զոհված հերոսների հուշահամալիր, ապա այցելություններ` Մասիսի գեղարվեստի դպրոց, Առնո Բաբաջանյանի անվ. երաժշտական դպրոց և շատ հագեցած ծրագիրը ավարտվեց Մասիսի Սուրբ Թադեոս եկեղեցում օրհնություն ստանալով։
ՀՀԿ կանանց խորհուրդ
ՀՀԿ Մասիսի կանանց կազմակերպություն




