Լուրեր
Չկա «հայկական խաչմերուկ», դա պանթուրքիզմի միջանցք է. Շարմազանով
08.12.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Չկա «հայկական խաչմերուկ», դա պանթուրքիզմի միջանցք է։
Հերիք է խաբեք։
Տարածքների ու ճանապարհների ապաշրջափակում կոչվածը որեւէ հայանպաստ տարր չունի։
Այն տնտեսական լուրջ արդյունավետություն չի կարող ունենալ։
Այն զուտ թուրքական օրակարգ է։
Հետեւաբար ՝ պարզ է, թե ով կամ ովքեր են Հայաստանում սպասարկում թուրքական ու ադրբեջանական օրակարգ։
Առանց Արցախի կարգավիճակի հարցի քննարկման, Հայաստանի դեօկուպացիայի ու անվտանգության հստակ մեխանիզմների ցանկացած ճանապարհների ապաշրջափակում ուղղակի թուրք-ադրբեջանական նպատակների իրականացում է ՀՀ «իշխանությունների» ձեռքերով»։