Լուրեր

Այն ամենի համար, ինչի մեջ դուք մեղադրում էիք Սերժ Սարգսյանին, այսօր առանց կաշկանդվելու անում է վարչապետի աթոռը զբաղեցրած էակը. Տիգրան Վարդանյան

07.12.2022

 ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

 
«Այն ամենի համար, ինչի մեջ դուք մեղադրում էիք Սերժ Սարգսյանին, այսօր առանց կաշկանդվելու անում է վարչապետի աթոռը զբաղեցրած էակը: Ու սա էն պարագայում, որ առաջինի դեպքում մեծ հաշվով դա զուտ բամբասանք, չարամտություն և հիվանդ երևակայության արդյունք էր:
 
Սերժ Սարգսյանին մեղադրում էիք կոռուպցիայի մեջ, ինչի ընկալումը Հայաստանում բարձր էր, բայց կապիտուլյանտը մինչև կոկորդը խրվել է էդ կոռուպցիա կոչվածի մեջ:
 
 
Մեղադրում էիք թալանի մեջ, բայց ձեզ թալանող Սերժ Սարգսյանը տաս տարվա ընթացքում չփոխեց իր մեքենան (մինչ օրս), իսկ կապիտուլյանտը մեկ տարվա մեջ է միայն մեկ միլիոն դոլարի մեքենա գնել իր ու իր կնոջ համար:
Մեղադրում էիք բանակը չզինելու մեջ, ու սա այն պարագայում, երբ իր ջանքերով Հայաստանը 10 տարվա մեջ այնքան զենք գնեց կամ անհատույց ստացավ, որ նույնիսկ Բաքվի բռնապետն էր իր հարցազրույցում ասում` որտեղի՞ց այդ աղքատ Հայաստանին այդքան զենք: Ի՞նչ արեց այդ ոչնչություն Նիկոլը` առանց հրթիռ ՍՈւ-եր ձեռք բերեց ու Ալիևի ձեռքը բռնած ջախջախեց մեր բանակը:
Մեղադրում էիք Արցախը հանձնելու մեջ, չնայած նրան, որ թշնամին հայտարարում էր, թե իրեն փակ դռների ետևում ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը: Մեղադրում էիք, չնայած Պուտինը, Լուկաշենկոն ու Նազարբաևը ձեր սիրելի փրկչին ասում էին, որ Ալիևը շատ լավ գիտակցում է` Արցախն Ադրբեջանի կազմում չի լինելու: Մեղադրում էիք, չնայած նրան, երբ Նախագահը հայտնի ձայնագրության մեջ էր ասում, որ ինքը չի կարող զիջել Արցախը: Ի՞նչ արեց էդ ստոր Նիկոլը` հանձնեց, ծախեց ու վաճառեց Արցախը:
Մեղադրում էիք երկիրը չզարգացնելու մեջ, մինչդեռ այս չորս տարիների ընթացքում էս թուրքի դրածոն ոնց քանդում է, մեկ է չի քանդվում մեր պետությունը, իսկ դուք լռում եք կամ ջայլամի նման հետևում:
Մեղադրում էիք թանկացումների մեջ, մինչդեռ Հայաստանում այս պահին ամեն ինչ ավելի թանկ է, քան մեր հարևան Վրաստանում: Տոտալ թանկացումների ֆոնին հացին «կակա» եք ասում ու լռում եք:
 
Ինչի՞ եք լռում: էս ի՞նչ համատարած դեգրադացում ա: Ինչի՞ եք էսպես ապուշացել: Ձեր շուրջը նայեք: Չորս տարվա մեջ 10.000-ից ավել մարդու սպանեցին իրենց ապիկար, ապաշնորհ ու դավաճանական կառավարման արդյունքում: Էլ ու՞մ պետք է սպանեն, որ վերջապես զարթնեք» :
 

← Վերադառնալ ցուցակին