Լուրեր

«Կառուցողական ընդդիմություն» հասկացողություն Հայաստանի այսօրա իրականության մեջ լինել չի կարող․ Աշոտյան

07.12.2022

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

« «Կառուցողական ընդդիմություն» հասկացողություն Հայաստանի այսօրա իրականության մեջ լինել չի կարող։ 

 
Պետության, ազգի, Արցախի հիմքերը քանդողների հետ «կառուցողական աշխատանքի» դաշտ չկա։ 
 
Ինչի՞ն օգնել, քանդելու՞ն, ծախելու՞ն, տրվելու՞ն, ստորանալու՞ն, ոչնչանալու՞ն։
Կառուցողական օրակարգ այս իրավիճակում ընդդիմությունը չի կարող ունենալ, ով ունեցավ՝  մեռած է, ծախված է, հոգնած է, պղծված է, անիծված է…
 
Այս քաղաքական իրականությունը ծնվել է Եռաբլուրից:
Չպետք է թույլ տանլ, որ գործող կապիտուլյանտ իշխանությունները «ծածկադմփոց» անեն պատերազմն ու պատերազմի հետևանքները:
Չպետք է թույլ տալ, որ այս դավադիր իշխանությունները հասարակության մեջ ներմուծեն, որ ինչ եղավ՝ անցավհասկացողություն Հայաստանի այսօրա իրականության մեջ լինել չի կարող» :

← Վերադառնալ ցուցակին