Լուրեր

Երկու «Աշոտյան» իմ մեջ կռվում են. Աշոտյան

04.12.2022

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

« Ֆեյսբուքն անընդհատ հիշեցնում է չորս տարի առաջ այս նույն օրերին արված իմ եւ իմ ընկերների ելույթները՝ 2018-ի սարքած արտահերթ ընտրությունների նախաշեմին։

Երկու «Աշոտյան» իմ մեջ կռվում են այս առիթով։
Մեկը, փոքրամարմին, բայց մի համառ քյոթուկ ասում է. այ ախպեր, նայիր, դեռ 4 տարի առաջ սաղ ասել ես. ինչա լինելու Արցախի, Հայաստանի, մեր ժողովրդի հետ։ Սաղ կանխատեսել եւ հիմնավորել ես։ Սաղ չյոտկի էր։ Խիղճդ հանգիստ պիտի լինի։ Ժողովուրդը քեզ ու քո ընկերներին չլսեց։ Մեղքը իրանց վիզը։
 
Մյուսն, ավելի համեստ, ավելի խղճովն ու տարեցը հակադարձում է.  չկարողացաք հասնել մարդկանց սրտերին, չհաջողվեց մաքրել աշխարհի ամենակեղտոտների կողմից ձեր վրա շպրտվող ցեխը, մենք, այո, խիզախեցիք, կռվեցիք մինչեւ վերջ, բայց կապ չունի,  որ գլխներիս սարքեցին, մենք չհաջողեցինք, չկարողացանք, չարեցինք…
Ու այս երկու ինքնությունների՝ նեղ եսասիրականի, որում մենք 100 % ճիշտ ենք, ու լայն համազգայինի, որտեղ 100 %-ով հաջողություն չապահովեցինք, մինչեւ հիմա ես տվայտվում ու տառապում եմ։ Ցավում ու խելագարվում։ Խենթի պես ալեկոծվում ու իմաստունի պես զինվում համբերատարությամբ։
 
4 տարի առաջվա իրադարձությունների համար ես կարող եմ շատերից, այդ թվում՝ այսօրվա որոշ ընդդիմադիրներից «սպրոս» անել։ 
Չեմ անում, քանզի կուսակցությունս ու ես բոլոր առումներով՝ քաղաքական, ինտելեկտուալ, մարդկային, բարոյական, տո անգամ կենցաղային, մի քանի գլուխ բարձր ենք մեզ պահում։
Բայց սա սփոփանք չէ, քանզի այսօրվա իրականության մեջ անգամ ամենախելացի իւ ամենաբարձր գլուխը միեւնույն կղանքի մեջ է, ինչ ողջ երկիրս, ողջ ժողովուրդս։ Յուրաքանչյուրս։
 
Ուստի ապագայի իմ երջանկության բանաձեւը, եթե այդպիսի հոգեվիճակ ես երբեւէ կունենամ, պարտադիր կերպով պիտի ներառի խոնարհում ու պատիվ, պայքար ու ներողամտություն, սեր ու պատիժ…»:

← Վերադառնալ ցուցակին