Լուրեր

Աշխարհը կարելի է դարձնել ավելի լավը` գրագետ PR-ով

03.12.2022

 Աշխարհը կարելի է դարձնել ավելի լավը` գրագետ PR-ով։

Հարգելի’ ընկերներ,
ՀՀԿ ԵԿ Հասարակայնության հետ կապերի և լրատվության հարցերով հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ դեկտեմբերի 10-ին, ժամը 16:00-ին ՀՀԿ Երիտասարդական կազմակերպությունում կանցկացվի Հանրային կապերի (PR) վերաբերյալ դասընթաց, որի ընթացքում կխոսվի հետևյալ թեմաների մասին.
PR և գովազդ, PR և մարքեթինգ, PR և քարոզչություն – տարբերություններ
PR արշավի պլանավորում
Հաղորդակցման գործընթացի և արդյունավետ հաղորդակցման փուլեր
PR և զանգվածային լրատվության միջոցներ
PR-ի դերը կառավարման գործընթացում
Դասընթացը կվարի Հայկական PR ասոցիացիայի գործադիր կազմի անդամ, հանրային հաղորդակցության (PR) մասնագետ, բիզնեսի կառավարիչ՝ Լիզա Գասպարյանը։
Սիրով սպասում ենք բոլորիդ։
        ՀՀԿ Երիտասարդական Կազմակերպություն

← Վերադառնալ ցուցակին