Լուրեր
Տեղի ունեցավ ՀՀԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հերթական նիստը. Լիլիթ Բեգլարյան
02.12.2022
ՀՀԿ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Լիլիթ Բեգլարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ՀՀԿ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի հերթական նիստը։ Նիստի ընթացքում ամփոփվեցին կատարված աշխատանքները և քննարկվեցին հետագա անելիքները։
Նիստի ավարտից հետո մեր բանախոսությունների շարքի շրջանակներում հետաքրքիր զրույց ունեցանք Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի հետ «Հետպատերազմյան Ադրբեջան» թեմայով։
Հանդիպման ավարտին Անժելա Էլիբեգովան պատասխանեց ներկաների հարցերին:
Հ․Գ․ Ինչպես արդեն նշել ենք, բանախոսությունների շարքը շարունակական է»։