Լուրեր

Ստեղ են ասել` էշն էր պակաս, պառաշուտով իջավ. Հենրիխ Դանիելյան

02.12.2022

ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ստեղ են ասել` էշն էր պակաս, պառաշուտով իջավ։ 

Այնպիսի տպավորություն է, որ բոլոր մասնագետները` կապ չունի ֆիզիկոս ես, թե այլ մասնագետ, պարտադիր ունեն նաև քաղաքագետի կրթություն։ 
Օրինակ, էս մարդու դիպլոմի մեջ երևի գրված է` քաղաքագետ֊ֆիզիկոս, դրա համար էլ ինչ֊որ անհասկանալի "հետազոտություն" է գրել։ 
Պետրոս Մակեյան անուն ազգանունը կրող չստացված նախագահի թեկնածու, չստացված պատգամավոր, չստացված պատմաբան և ընդհանրապես չստացված մարդն ասում է, որ 2018 թվականին Սերժ Սարգսյանը նախաձեռնեց  "հեղափոխական" ճանապարհով իշխանության հանձնումը, որի հիմքերը դրվել էին 2008֊11թթ.֊ին։ 

Սրա նման պարապները իրենց բան ու գործը թողած ստահոդ լուրեր են տարածում ու հանրությանը փորձում համոզել, որ իրենք իրավացի են։ Ֆիզիկայի ոլորտում հաջողություն գրանցի, ոչ թե քիթդ մտցրու այնտեղ, որտեղից ճիշտ դուրս չես գալու։
Դու Մաքս Բոռնը չես, որ հետազոտություն գրես ու մրցանակի արժանանաս, ավելի լավ է դու քո գործին նայիր, մարդ ես, մեկ էլ տեսար մի օր դու էլ Բոռնի, Էյնշտեյնի կամ Գալիլեի նման հայտնի դառնաս, բայց պիտի միայն քո գործով զբաղվես։ 
Գնա՛ ու Հիգսի բոզոնը հայթհայթի»։

← Վերադառնալ ցուցակին