Լուրեր

Դուք էս ինչ եք անում, վարդագույն տուֆի եւ թամանյանական հրաշք գլուխգործոցների հետ. Մարգարիտ Եսայան

01.12.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 « «Էշն ինչ գիտի նուշն ինչ է», ծանո՞թ եք հայկական ժողովրդական այս ասացվածքին...Ծանոթ եք...

Հիմա ասեք, խնդրեմ, էս գյորմամիշները որ դրել ու թամանյանական ճարտարապետական շենքերն են ծակծկում, թուրքական լուսատուներ են կախկխում, հորթի պես հրճվում, սրանց դուք ինչ եք կոչում։ Հասկացանք, եվրատեսիլն էլ հասկացանք, նոր տարին էլ, թող բարով գան, երկրին տրամաբանություն, ներդաշնակություն եւ ճշմարիտ խաղաղություն բերեն...

Հաս-կա-ցանք...Բարով գան...
Բայց էս ինչ վանդալիզմ է, դուք հո թուրք չեք, դուք էս ինչ եք անում, վարդագույն տուֆի եւ թամանյանական հրաշք գլուխգործոցների հետ էս ոնց եք վարվում, այ չտեսներ․․․Էս խելքին եք, որ երկիրը էս հալին է, էս խելքի եք, որառանց աչք թարթելու, հազարավոր պատմամշակութային հուշարձաններ թողեցիք թշնամուն, էս խելքին եք, որ Ղազանչեցոցոը մզզկիթ են դարձնում...Էս եք, ախր...Դուք հենց էն հայտնի ոչինչն եք․․․
Իսկ էս հաստ մեխը մեր սրտի մեջ եք խրել...մի ամբողջ հայ ժողովրդի․․․»:
 

← Վերադառնալ ցուցակին