Լուրեր

Շողոքորթելն ու սեփական «քյարով» ապրելը դարձել է թրենդ. Շարմազանով

01.12.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայհոյանք, ատելություն,քաոս՝ սրանք են մեր թշնամիմերը։

 
Քաղաքականության մեջ բովանդակությունը վաղուց տեղը զիջել է ձեւին,որը դժբախտաբար իրեն հովանավոր է ճանաչել տգիտությանը։
Սկզբունք չունենալը, շողոքորթելն ու սեփական «քյարով» ապրելը դարձել է թրենդ։
 
Արդյունքում քաղաքական դաշտն ամայանում է, առաջին պլան են փորձում բերել տարբեր պրոյեկտ-մարիոնետներ։
Միջակությունն ու գավառամտությունը դարձել են «թագավորներ»։
Եվ այս ամենը գրեթե անհնար է դարձնում իրական քաղաքական այլընտրանքի երեւան գալը։
Բայց իրականում կա այդ այլընտրանքը։
Դա մեկ կուսակցություն չէ։
Նույնիսկ մեկ լիդեր էլ չէ։
 
Դրանք պետական շահ գիտակցող գործիչներ են,որոնց ո՞վաչք ունի՝ կտեսնի,իսկ ո՞վ ականջ ունի՝ կլսի։
Իմ կարծիքով Փաշինյանին ու նրա ռեժիմին իրական քաղաքական այլընտրանք կարող են լինել միայն այն ուժերն ու գործիչները,որոնք դեմ են եղել «թավշյա հեղափոխություն» կոչվող աղետին, չեն ծափահարել Նիկոլին ու շուրջ 4,5 տարի չեն դավաճանել Հայաստանին ու Արցախին։
Քաղաքականությունը ճաշատետակ չէ, որ բաղադրատոմսեր խառնեք ու դարձնեք աջաբսանդալ։
 
Համամիտ չե՞ք, ուրեմն պատրաստ եղեք Նիկոլի կառավարմանը եւս մի հնգամյակ։
Քաղաքական գործիչն ու թիմը պետք է կանխատեսելի լինեն։
Սպանեք ձեր մեջ կուռքերին ու պաշտեք միայն Աստված եւ Հայրենիք»։

← Վերադառնալ ցուցակին