Լուրեր
Սատարելով Նիկոլին դուք ձեր ունեցվածքը, ձեր տարիներով ու ձեր քրտինքով ստեղծածն եք տալիս թշնամուն. Տիգրան Վարդանյան
30.11.2022

ՀՀԿ խորհրդի անդամ Տիգրան Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ջերմուկի մեր հայրենակիցներ, նախկիններին չեք սիրում` հարց չկա, բայց գոնե Ձեր երկիրը սիրեք, ձեր ապագայի համար կռիվ արեք, Նիկոլի ու ՔՊ-ի դեմ դուրս եկեք: Նախկինների օրոք դուք մտածում էիք ինչպե՞ս վերանորոգեք ու կահավորեք ձեր տունն ու ավտոտնակը: Քչից-շատից անում էիք, իսկ հիմա մտածում եք, թե ինչպե՞ս վերանորոգեք ու կահավորեք ձեր ապաստարանները, որովհետև թշնամին շատ մոտ է` հենց ձեր կողքն է, իսկ քանիսը չունեն ապաստարան` Աստված գիտի: Սատարելով Նիկոլին դուք սատարում եք Ալիևին ու իր հայատյաց բանակին:
Սատարելով Նիկոլին դուք ձեր ունեցվածքը, ձեր տարիներով ու ձեր քրտինքով ստեղծածն եք տալիս թշնամուն: Սատարելով Նիկոլին դուք սպանում եք ձեր ու ձեր երեխաների ապագան: Վստահ եմ, որ դա չէ ձեր ուզածը»: