Լուրեր
Ընդդիմության ալիքի թուլանալուց հետո կրկին լպիրշացել են նիկոլահպատակները. Արտակ Զաքարյան
30.11.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
« Երեկ սորոսածին TV-ներից մեկով, սառնասրտորեն լսում էի ԱԺ ՔՊ-ական հանձնաժողովներից մեկի անթրաշ «նախագահի հարցազրույցը»:
Բազմաթիվ հիմարաբանությունների հետ մեկտեղ, վերոթվարկյալ կապիտուլյանտն ասում էր, իբր Դիլիջանում մշակույթի տուն են վերակառուցել, որը վերջին անգամ վերակառուցվել է 1987թ-ին: Ու անընդհատ շեշտում էր, որ 30 տարի Դլիլիջանի մշակույթի տունը չի վերանորոգվել, հիմա իրենք վերանորոգում են:
Սույն բոսյակ «պատգամավորը» այնքան լկտիաբար էր ընդդիմության մասին արտահայտվում, որ անամոթաբար մոռացել էր, որ իր դավադիր Նիկոլի հետ միասին թշնամուն է հանձնել ու կործանել մի ողջ Հայրենիք, սպանել է մի ամբողջ երիտասարդ սերունդ, աշխարհում գլխիկոր ու նսեմացած է դարձրել մի ամբողջ ազգի, թուլացրել ու բզկտել է մի ողջ պետություն ու բանակ:
Անթրաշ, երիտասարդ ՔՊ ականին (նախկինում` ՀՀԿ) հիշեցնեմ, որ վերջին հազարամյանում հայ ժողովուրդն այնպիսի նշանակալի հաղթանակ չի ունեցել, ինչպիսին նախորդ իշխանությունների ժամանակ էր: Եվ այդ նույն «նախկինները»` Հայաստանում հարյուրավոր մշակույթի տներ կառուցելով ու վերակառուցելով, երեսուն տարի պահել ու փայփայել են Արցախյան լուսավոր հաղթանակը, մինչև 2018թ-ին անթրաշ կապիտուլյանտների 5-րդ շարասյան ի հայտ գալը:
Ընդդիմության ալիքի թուլանալուց հետո կրկին լպիրշացել են նիկոլահպատակները:
Մի ժամանակ ծպտունները դուրս չէր գալիս:
Ճիշտ են ասում, որ դրանց անբարոյականությունը սահմաններ չի ճանաչում»: