Լուրեր

Վայելեք էս ապագան. Մարգարիտ Եսայան

29.11.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Ունայնություն՝ ունայնությանց

 
Դու՝ հպարտ  քաղաքացի, դու՝ ամեն ինչի մատերիալ, դու՝ աղքատ գլխով 75 հազար դրամի համար տքնող, դու՝ երեխեքիդ մատաղացու դարձրած, դու՝ հա, հենց ՝ԴՈՒ, քա՞նի գլխանի ես, քա՞նի գլխանի ես, որ  ուրախ չլինես․․.
 
Հրամայված է՝ ուրախ եղիր, անջատիր բոլոր ուղեղային բջջիջներդ, հիացիր զարդարվող քաղաքով,  հպարտացիր, որ ալենը գնացել է ֆուտբոլ, որ էն  տիկինը ֆոտոսեսիաների մեջ է, որ 3 հազար ավելացնում են, 18 հազարը՝ կտրում...
 
Մոռացիր  անհետ կորած տղերքիդ, զոհվածներին՝ առավել եւս, մոռացիր սուգ ու վիշտ, կեր, եթե գտնում ես ուտելու բան, խմիր, եթե  ճարում ես , ու հռհռա, այո, անզուսպ, անկաշկանդ, երջանիկ հռհռա, դու 3 միլիոնից մեկն ես, դու՝ կարմիր բանտով մուրճը ձեռքիդ էն նույն վարչապետից  ես, դու՝  հենց դու ես  էն մեկը, ով պարտավոր է ուրախ լինել․․Հա, կորցրել ես տուն, գյուղ, հայրենիք, նորմալ ա, հեչ   տանձիդ չդնես, դու միայն երջանիկ եղիր, ուրախ եղիր, ապրիր ուրախ,  գերեզման-եռաբլուր, մոռացիր,   դժգույն ու դժբախտ բաները թող, մոռացիր, անզուսպ եղիր, անջատիր ուղեղիդ բոլոր բջջիջները, ուրախ , երջանիկ  գնա դեպի ապագա, դեպի  նոր, ավելի լուսավոր,  ավելի անուղեղ ու պայծառ ապագա․․Կա էդ ապագան, հատուկ  քո  պատվերով բերել են էդ ապագան, հատուկ քեզ համար, ու դու արդեն դրա մեջ ես․․.
 
Դե, մեկ-երկու-երեք-չորս--ժպտում ենք բոլորս---հռհռացեք ․․․
Չէ, ծուռ եք հռհռում, նորից ու կրկին սկսեցինք՝ մեկ-երկու-երեք-չորս․․․Նոր դիե՞ր են բերել  սեպտեմբերի 13-14-ի ագրեսիայի զո՞հեր․․.
 
Հա,  հետո ինչ,5 հազարի ժամանակ ու դրանից հետո ինչ արեցինք, որ հիմա ինչ անենք․․․Այո, ճիշտը էդ ա՝  ծիծաղեք, հռհռացեք․․Վայելեք էս ապագան․․․Իրավունք չկա չհռհռալու․․․Ամբողջ մի երկիր, ամբողջ երկու պետություն դարձրիք  կրկես․․․
Հռհռում ենք բոլորս՝ գնացինք․․․Կա՞յֆ ա, չէ․․․․
 
Բա  մնացածը ձեզ պե՞տք ա․․․Հռհռացեք․․․․
Սա էլ կանցնի, էսպես չի մնա․․․»:

← Վերադառնալ ցուցակին