Լուրեր
Կործանում երգով ու հրավառությամբ. Շարմազանով
29.11.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Կործանում երգով ու հրավառությամբ։
Իշխանության նոր օրակարգն է՝ սուպերշքեղ ամանորյա տոնակատարություններ ու Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում։
Այսպես են կործանվում պետություններն ու արժեքները՝ երգ ու պարով։
Ամոթ մեզ։
Մեզ հասնում է այս ամենը, քանի որ մինչ օրս դուրս չենք նետել տգիտությունն, անամոթությունն ու դրամապաշտությունը։
Մամոնայի ծառաներ ու հաճախորդներ…»: