Լուրեր

Ստամբուլյան կոնվենցիայի բոլոր հնարավոր վավերացնողները գերմանական հայտնի գրողի անվանը համապատասխան դրոշմվելու են սերունդների հիշողության մեջ. Շարմազանով

29.11.2022

 ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Արեւմուտքը սաղ երգերը երգելուց հետո հիմա էլ ԵՄ դեսպանի շուրթերով ՀՀ իշխանություններից ակնկալում է Ստամբուլյան կոնվենցիայի վավերացում։

 
Դեռեւս 2018-ի աշնանն եմ հայտարարել ,որ նման կոնվենցիայի վավերացումը մեծ հարված է լինելու ավանդական արժեքներին ու ազգային անվտանգությանը։
Ստամբուլյան կոնվենցիայի բոլոր հնարավոր վավերացնողները գերմանական հայտնի գրողի անվանը համապատասխան դրոշմվելու են սերունդների հիշողության մեջ։
 
Ինչպես կասեր հայտնի դասականը՝ էգ ու որձ լրիվ խառնել եք իրար, այ անաստվածներ»։

← Վերադառնալ ցուցակին