Լուրեր
Պատմական քարտեզներում Ադրբեջանն առաջին անգամ երեւում է 1918-ի մայիսին. Շարմազանով
28.11.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ի՞նչ պատմական քարտեզ.
Մխիթարյանի «Ինտեր»-ը Ադրբեջանից 10 տարի ավելի շուտ է հիմնադրվել։
Պատմական քարտեզներից խոսելուց առաջ պետք է պատմություն ունենալ։
Անդրադառնալով սահմազատման ու սահմանագծման հարցին՝ պաշտոնական Բաքուն սկսել է խոսել պատմական քարտեզներով այդ գործընթացն իրականացնելու մասին։
Խնդիր չկա,անենք։
Պատմական քադտեզպերով ոչ միայն Արցախը, այլ ամբողջ Ուտիքը՝ Գանձակի շրջանով Ադրբեջանի հետ կապ չունի։
Այսօրվա Ադրբեջանի տարածքն ի՞նչ կապ ունի կովկասյան թաթարների հետ։
Առհասարակ պատմական քարտեզներում Ադրբեջանն առաջին անգամ երեւում է 1918-ի մայիսին։
Ավելին. 1918-1920թթ. Ադրբեջանը չի ընդունվել Ազգերի Լիգայի կազմ ու նրա սահմանները չեն էլ ճանաչվել։
Ասել ու կասեմ՝ Միլանի «Ինտեր» ֆուտբոլային ակումբը/հիմնադրվել է 1908-ին/,որտեղ հանդես է գալիս մեր Մխիթարյանը,10 տարի ավելի շուտ է հիմնադրվել, քան Ադրբեջան պետությունը»։