Լուրեր
Աննան հազար տղուց ավելի լավ տղայա. Դերզյան
26.11.2022
ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերզյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱԱԾ-ն առողջ պետության ամենակարևոր հիմնասյունն է: Հայաստանում այս խեղկատակ իշխանության ժամանակներում ամեն ինչ արվում է այդ կառույցը անլրջացնելու, վհուկների որսից մինչև այլ պրոցեսներ: ԱԱԾ արժանապատիվ աշխատակիցներին մի խոստում կարող եմ տալ: Երբ ազատվենք այս խեղկատակներից, ապա ուժային կառույցի յուրաքանչյուր աշխատակից զբաղվելու է կառույցին արժանի գործով, այլ ոչ թե նման բաներով:
Աննան հազար տղուց ավելի լավ տղայա, սա իր համար ոչինչա, գիտեմ: Աջակցություն չեմ հայտնում, ինքը դրա կարիքը չունի: Այլ հարցա, որ պատվիրատուները ունեն դրա կարիքը»: