Լուրեր

Դուք արկածախնդիր եք և ձեր միակ ցանկությունը արյունն է. Տիգրան Վարդանյան

25.11.2022

ՀՀԿ խորհրդի անդամ  Տիգրան Վարդանյանի ֆեյսբուքյան իր  էջում  գրել է.

 
«Բոլոր այն մարդիկ, ովքեր շարունակում են մեղադրել Սերժ Սարգսյանին իշխանությունը «տալու համար ներկայիս վարչակազմին, ես պարզապես մի քանի բան կասեմ.
 
1. Ձեր հարյուրավոր ծանոթները, հեռու և մոտիկ բարեկամները, ընկերներն ու հարազատները պահանջում էին նրա հրաժարականը՝ փողոցներում վանկարկելով «Մերժիր Սերժին», մեքենայի ազդանշաններ տալով՝ «Դեմ ես Սերժին՝ սիգնալ տուր» կարգախոսով, կաթսաներով իրենց տանեցիների հարսանեկան երաժշտությունն էին նմանակում, Հրագի անիմաստ ու տափակ երգի տակ պարելով և երգելով: Մոռացե՞լ եք»:
 
2. Դուք` քննադատողներդ, չունենալով պատկերացում պետականության մասին, հիմա այսպես եք արտահայտվում, բայց եթե նա ուժային կառույցներին հրամայեր ուժ գործադրել, դուք ձեր «բողազը» կսկսեիք ճղել, որ ա՜յ, տեսե՜ք մարդասպան Սերժն է: 
 
3. Դուք արկածախնդիր եք և ձեր միակ ցանկությունը արյունն է՝ հայի արյունը, ձեր տեսակի արյունը: Այդ արյան համար դուք պատրաստ եք «վաճառել» ձեր ամենամոտ մարդուն: Դուք, որևէ աղերս չունեք հայրենասիրության հետ: Դուք այնքան տենչացիք այդ արյունը, որ պայքարեցիք ու բերեցիք իշխանության մի մարդու, ով կատարեց ձեր ցանկությունը` սպանեց ձեր հարազատներին և թույլ տվեց, որպեսզի թշնամին էլ մաքրի իր կոշիկները ձեր անպետք ներկայության վրա:
 
4. Ոչ թե Սերժ Սարգսյանն է «տվել»իշխանությունը, այլ դուք եք դա ցանկացել ու տենչացել, իսկ նա պարզապես ձեր կամքն է կատարել: Չնայած նրան, որ նույնն էլ ցանկանում էին արտաքին խաղացողները: Բոլորով դեմ էիք Սերժին: Ներսով, դրսով... Դու՛ք եք այս իշխանության հանցակիցը: Խնդիրը ձեր մեջ է: 2018թ դեկտեմբերի 9-ին և 2021թ. հունիսի 20-ին դուք եք ձեր քվեն տվել Նիկոլին, ոչ թե Սերժ Սարգսյանը: 
 
5. Սերժ Սարգսյանը չորս տարի է չկա, և ձեր մեղադրանքների հասցեատերերը դու՛ք եք և ներկայիս դավաճան վարչակազմը: Դուք աղերս չունեք պատասխանատվության զգացումի հետ: Դուք վախենում եք ընդունել, որ սխալվել եք, որ մեղավոր եք, վերջ ի վերջո, որ ... չգիտեմ էլ ի՞նչ անուն տամ ձեզ: 
 
6. Դուք չեք գնահատում, որ նրան «մերժելուց» հետո, նա ամուր կանգնած է իր ոտքերի վրա և միակ մարդն էր, ով Բաքվի հոխորտանքներին տվեց կոշտ արձագանք (տե՛ս Զագրեբյան ելույթը): Ու շարունակում է տալ: 
 
7. Դու՛ք նույն կեղծ Նիկոլն եք, պարզապես հայտնվել եք այլ իրավիճակում: Պարզապես Նիկոլը օգտագործեց ձեզ և դուք դա չեք ցանկանում ընդունել: Ձեր տեսանկյունից ավելի լավ է քննադատել Սերժին, քան ընդունել, որ օգտագործված եք: Օգտագործված և դեն նետված, ինչպես դռան դիմացը դրվող welcome փալասը: 
 
8. Ե՞լք եք ման գալիս: Դուք դա չեք գտնի, որովհետև խճճվել եք ձեր մարդկային որակների մեջ: Այսքանից հետո դուք նույն Նիկոլն եք: Ցավ եմ զգում, որ դուք էլ եք հայ կոչվում, տգետներ...
 
Դեռևս այսքանը…»:

← Վերադառնալ ցուցակին