Լուրեր
Գյումրում այսօր 479 ընտանիք զրկվել է նպաստից. Նարեկ Միրզոյան
25.11.2022
ՀՀԿ անդամ Նարեկ Միրզոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Միայն Գյումրում այսօր 479 ընտանիք զրկվել է նպաստից։
Կառավարության «հանճարեղ» բարեփոխումների արդյունքում այսօր Գյումրիում շուրջ 479 ընտանիք զրկվել է նպաստից սոսկ այն պատճառով, որ կառավարությունը 3000 ՀՀ դրամով բարձրացել էր կենսաթոշակները։ Նպաստառուները փոստային բաժանմունքում անակնկալի են եկել այն փաստից, որ իրենց անունը բացակայում է նպաստառուների ցուցակից։ Բազմաթիվ ընտանիքներ հայտնվել են էլ ավելի ծայրահեղ վիճակում, 3000 դրամի բարձրացման պատճառով նպաստառու ընտանիքներին զրկել են առնվազն 18000 ՀՀ դրամից, որը ծայրահեղ աղքատության պայմաններում, ձմռան շեմին անելանելի դրության մեջ է դրել 100-ավոր անապահով ընտանիքների։
Հետաքրքիր է ի՞նչ է մտածում գործող իշխանությունը, որի կործանարար գործունեության արդյունքում միայն Գյումրիում 100-ավոր ընտանիքներ զրկվել են նպաստներից։
Ակնկալում եմ լրատվամիջոցների ու պատկան մարմինների հրատապ արձագանքը` անչափ կարևոր այս խնդիրը բարձրաձայնելու և խնդրին լուծում տալու համար»։