Լուրեր
Հանդիպեցի Ֆրանսիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերի պատասխանատու Նիկոլա Կարգեսին. Մամիջանյան
25.11.2022

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հանդիպեցի Ֆրանսիայի ԱԳՆ Հարավային Կովկասի հարցերի պատասխանատու Նիկոլա Կարգեսին:
Խոսեցինք ՀՀ և Արցախի անվտանգության հարցերի, հայ ռազմագերիների, քաղաքական բանտարկյալների և հակաժողովրդավարական գործընթացների մասին:
Մի խոսքով՝ փորձեցի ասել այն ամենը, ինչի մասին իշխանականները լռել են»: