Լուրեր

Այսօր 20-րդ դարի խոշորագույն քաղաքական ու պետական գործիչներից մեկի՝ Անաստաս Միկոյանի ծննդյան օրն է . Շարմազանով

25.11.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Այսօր 20-րդ դարի խոշորագույն քաղաքական ու պետական գործիչներից մեկի՝ Անաստաս Միկոյանի ծննդյան օրն է։

 
Հայրենական Մեծ պատերազմի տարիներին Միկոյանն էր պատասխանատու թիկունքի և բանակի մատակարարման համար,իսկ 1962թ-ին՝ հենց նրա ջանքերով հանգուցալուծվեց Կարիբյան ճգնաժամը։
 
Անշուշտ Միկոյանի գործունեությունը զերծ չի եղել հակասական քայլերից,բայց այն ,որ նա  իր ժամանակի ամենաազդեցիկ գոիծիչներից մեկն է եղել՝ անհերքելի է։
Միկոյանի մասին լավագույնս արտահայտվել է գեներալ Շառլ Դը Գոլը,որն ասել է.
 "Անաստաս Միկոյանը համաշխարհային մակարդակի պատմական դեմք է"։
Մեծ է Անաստաս Միկոյանի ներդրումը ֆաշիզմի դեմ պայքարում։
Անաստաս Միկոյանն այդ հաղթանակի համար ոչինչ չի խնայել,նույնիսկ՝ սեփական որդու կյանքը։
 
Իսկ ստալինյան բռնաճնշումների  մասին ամենաօբյեկտիվ գնահատականը տվել է հենց ինքը՝ Միկոյանը։
Կյանքի վերջին տարիներին նա ասել է.
"Մենք բոլորս այդ ժամանակ սրիկաներ էինք"։
Մարդը սխալական է»։

← Վերադառնալ ցուցակին