Լուրեր

Սերժ Սարգսյանը որպես ազգային գաղափարներ կրող գործիչ իր օրինակով հայերիս մեջ ներարկում էր ազգային արժանապատվության զգացում. Արմեն Նավասարդյան

25.11.2022

 ՀՀԿ անդամ Արմեն Նավասարդյանը  ֆեյսբուքյան իր  էջում գրել է.

 
«Սերժ Սարգսյանը որպես ազգային գաղափարներ կրող գործիչ իր օրինակով հայերիս մեջ ներարկում էր ազգային արժանապատվության զգացում ու պետականության ընկալողունակություն` փորձելով մեր մեջ արթացնել հայի իրական տեսակին...
 
Սարգսյանին իր նպատակի լիարժեք իրականացման համար գուցե ժամանակը չբավականացրեց, որովհետև ինչպես պարզվեց Արցախն ազատագրած, Հայաստանի մնացյալ պատմական հողերն ազատագրելու միտքն երիտասարդներին ներշնչող Սարգսյանին մերժող, իսկ Արցախն ադրբեջանի կազմում տեսնող, Շուշին դժգույն ու դժբախտ համարող, ազգային գաղափարախոսությունը մերժող ու պարտվողական Փաշինյանին նախընտրած հայերիս մեծամասնությունը շատ ավելի խորն էր քնած...
Սարգսյանն ուժեղ առաջնորդ լինելով` երկու անգամ ադրբեջանին պարտության է մատնել, երրորդ անգամ էլ կմատներ, եթե ստրուկ ադրբեջանի տերերն Ալիևին չօգնեին ու Սարգսյանի դեմ չաշխատեին...
Սարգսյանն Ալիևներին հաղթել է, իսկ փոքր Ալիևի հաղթանակն ընդամենը իր տերերի կողմից արված նվեր էր...
Լավ կլիներ, որ թուրք-ադրբեջանական տանդեմն իր ականջին օղ աներ Նժդեհի հետևյալ մտքերը.
«...մի ժողովրդի հայրենի հողը չի կարող ուրիշի մնայուն Հայրենիքը դառնալ: ... Մնայուն Արդարության Օրենքի ուժով բռնագրաված երկրամասերը միշտ էլ, վաղ թե ուշ, անցնում են իրենց պատմական տերերի ձեռքը` պայմանով, որ այդ վերջինի մեջ ժամանակը տկարացրած չլինի սերը, կարոտն ու պաշտամունքը դեպի Հայրենի Երկիրը»: 
 
Քանի դեռ հայ ազգի մեջ կան Սարգսյանի պես հայրենանվեր գործիչներ մենք փայփայելու ենք կարոտն ու պաշտամունքը դեպի Հայրենի Երկիրը, հզորանալու ենք և պատմական արդարության վերահաստատման առաջամարտիկներ դառնալով` նոր հաղթանակներ ենք կերտելու...Գուցե տարօրինակ հնչի, բայց մեզ` խաղաղասեր հայերիս, նոր հաղթանակներ կերտելուն ուժ է տալիս նաև նույն Ալիևը, ով պատերազմից հաղթական դուրս գալով` չի դադարում չարաշահել անկայուն խաղաղությունը...»:

← Վերադառնալ ցուցակին