Լուրեր
Համեմատեք Սերժի ու Նիկոլի ժամանակների ՀԱՊԿ գագաթաժողովների արդյունքներն ու կհասկանաք,որ պրոբլեմը Նիկոլի մեջ է. Շարմազանով
24.11.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանավոը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Համեմատեք Սերժի ու Նիկոլի ժամանակների ՀԱՊԿ գագաթաժողովների արդյունքներն ու կհասկանաք,որ պրոբլեմը Նիկոլի մեջ է։
Երբ շուրջ 20 րոպե Փաշինյանն ելույթ է ունենում ՀԱՊԿ գագաթաժողովում,բայց այդ ելույթին չի հաջորդում որեւէ հայանպաստ ու արդյունավետ որոշում,նշանակում է՝ նա հերթական անգամ ձախողվել է։
Համեմատության համար նշեմ,որ Ապրիլյան պատերազմից հետո ,2016-ի հոկտեմբերի 14-ին Երեւանում կայացած ՀԱՊԿ գագաթաժողովը ճանաչել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն ու կարեւորել Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հայանպաստ պայմանավորվածությունների իրականացումը։
Այնպես որ,Սերժի ժամանակ Պուտինը,Լուկաշենկոն ու Նազարբաեւն էին հայանպաստ հայտարարություն ընդունում,իսկ Նիկոլի ժամանակ այնքան է տխուր վիճակը,որ հենց Նիկոլն է ստիպված հրաժարվում հայտարարության ստորագրումից։
Ասել ռուսին՝ до чего мы докатились.»։