Լուրեր
Ադրբեջանը շարունակում իր ահաբեկչական գործողությունները և՛ տեղեկատվական/քարոզչական դաշտում, և՛ առաջնագծում. Տիգրան Աբրահամյան
23.11.2022

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ադրբեջանը շարունակում իր ահաբեկչական գործողությունները և՛ տեղեկատվական/քարոզչական դաշտում, և՛ առաջնագծում։
Խաղաղ բնակավայրերի, քաղաքացիական անձանց թիրախավորում և ապատեղեկատվության գրոհներ, որոնք առաջնագծում նոր գործողությունների նախապատրաստություն են հիշեցնում։
Ամենայն հավանականությամբ, ՌԴ նախագահի՝ Ադրբեջանի ղեկավարի հետ ունեցած երեկվա հեռախոսազրույցը, պայմանավորված է հենց այս հանգամանքով, իսկ ավելի կոնկրետ՝ նոր էսկալացիան կանխելու համար։
Չնայած դրան, հեռախոսազանգից հետո էլ, Ադրբեջանը փորձում է շիկացնել իրավիճակը»։