Լուրեր
« Հետաքրքիր պատկեր է այսօր Երևանյան փողոցներում». Միքայել Գրիգորյան
23.11.2022
ՀՀԿ անդամ Միքայել Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հետաքրքիր պատկեր է այսօր Երևանյան փողոցներում, կենտրոնում տարբեր տեղեր փոքրիկ խմբերով հավաքված մարդիկ հակառուսական կոչեր են անում, մեկ ու մեջ կապիտուլյանտին են հիշում և կրկին անցնում իրենց անիմաստ կոչերին:
Բոլորին պարզ է, որ 2018 թվականի ապրիլի 23֊ից հետո հստակ ընդգծվեց, թե ովքեր և ինչի համար են հակառուսական տրամադրություններ քարոզում, և իհարկե պարզից էլ պարզ է, թե ինչի մենք այդ տրամադրությունները նման ինտենսիվությամբ չենք լսել և տեսել մինչ 2018 թվականի ապրիլ ամիսը:
Վերջին շրջանում այդ ալիքն ավելի է ակտիվացել, քանի որ Արցախի հարցը մնացել է դեռևս չլուծված, և հակառուսական ակցիաներն ըստ իս ուղղված են ռուսական զորքն Արցախից դուրս բերելուն և իրավիճակն էլ ավելի վաթարացնելուն:
Այո, կապիտուլյանտի կազմակերպած 300֊400 հոգանոց հանրահավաքը և 5-7 հոգանոց մանր ակցիաները ի վնաս Արցախի են, և ցավոք այդ մանր ակցիաները ոչ մանր վնաս են պատճառելու: Խիստ ակնհայտ է, որ դրանց նպատակը Արցախը հայաթափելն ու հանձնելն է: Հատկանշական է, որ այդ հավաքին մասնկացողների ուսերին գցած էին այլ երկրների դրոշներ, մասնավորապես այն երկրի, որը առաջինը շնորհավորեց թշնամուն հաղթանակի կապակցությամբ:
Հակառուսական տրամադրություններ տարածող և նմանօրինակ ակցիաներին մասնակցող յուրաքանչյուր անձ Արցախը հայկական չի համարում»: