Լուրեր
Հակառուսական ակցիաների գլխավոր պատվիրատուն Նիկոլ Փաշինյանն է.Հենրիխ Դանիելյան
23.11.2022
ՀՀԿ ԵԿ ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյբուքյան իր էջում գրել է.
«Հակառուսական ակցիաների գլխավոր պատվիրատուն Նիկոլ Փաշինյանն է։
Կար ժամանակ, երբ իր թիմակիցները մասնակցում էին տարբեր հակառուսական ակցիաների, իսկ հիմա, քանի որ իրենք են իշխանության` չեն ցանկանում վատամարդ դուրս գալ ու այդ պատճառով փողոց են դուրս բերել 3 հարյուր, գուցե 4 հարյուր քաղաքացի։
Բանակը կարողացան քանդել, Արցախի 75%֊ը հանձնեցին Ադրբեջանին, ադրբեջանցիներին թույլ տվեցին ներխուժել ՀՀ ինքնիշխան տարածք, հիմա էլ ցանկանում են Ռուսաստանին դուրս բերել Արցախից, որ այն ավելի հեշտ հանձնեն Ադրբեջանին։
Արցախը գտնվում է ռուս խաղաղապահների վերահսկողության տակ և հակառուսական ակցիաներ կազմակերպելով` վտանգում են Արցախի և արցախցու անվտանգությունը։
Պատահական չէ, որ Ադրբեջանը վերսկսել է իր սադրանքները հենց Արցախում` կրակելով գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվող քաղաքացիների վրա։
Թշնամի է հայ ազգին նա, ով համարում է, որ Ռուսաստանը` մեր գլխավոր ռազմավարական դաշնակիցը թշնամի է մեզ»։