Լուրեր
Ձեր Նիկոլն այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասին պարգեւատրում է.Շարմազանով
23.11.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Նիկոլիստներ, ո՞նց եք,նորմա՞լ է ամեն ինչ։
Իրար հերթ չտալով հակառուսական թշնամանք ու ՀԱՊԿ-ից դուրս գալու կոչեր էիք անում։
Ձեր Նիկոլն այսօր ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասին պարգեւատրում է։
Սա է ձեր իրական դեմքը՝ սաղ տարին անկապ ու հավայի ՀԱՊԿ-ի դեմ խոսել, բայց վերջում պարգեւատրել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին։
Այսքանից հետո ուզու՞մ եք ձեզ «բանի տեղ դնեն»։
Դուք «խայտառակում եք ռեսպուբլիկան», Նիկոլ ու նիկոլիստներ»։