Լուրեր
Անցյալ անգամ Փաշինյանը Պուտինին չդիմավորեց ու դա ներկայացվեց որպես ինքնիշխանության դրսեւորում.Շարմազանով
23.11.2022

ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Հիշու՞մ եք,որ Փաշինյանն ԱՊՀ վերջին գագաթաժողովի ժամանակ մերժեց ՀԱՊԿ-ում ԱՊՀ -ին դիտորդի կարգավիճակ տրամադրելը, քանի որ ԱՊՀ-ին անդամակցում է Ադրբեջանը։
Քիչ առաջ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Զասն ասել է՝ կարեւորվում է ԱՊՀ-ին դիտորդի կարգավիճակ տրամադրելը։
Տեսնենք Նիկոլն ի՞նչ կասի ու կանի։
Հ.Գ. Անցյալ անգամ Փաշինյանը Պուտինին չդիմավորեց ու դա ներկայացվեց որպես ինքնիշխանության դրսեւորում։
Այսօր կմնա՞ «ինքնիշխան» ու չի դիմավորի,թե՞՝ ի ցույց կդնի իր «վասալությունն» ու «как миленький» կդիմավորի»։