Լուրեր
Նժդեհը հայ-ռուսական բարեկամության ջատագով էր, հեռու մնացեք Նժդեհից ու Նժդեհի արձանից․ Շարմազանով
23.11.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Նժդեհը հայ-ռուսական բարեկամության ջատագով էր, հեռու մնացեք Նժդեհից ու Նժդեհի արձանից։
Վերջին օրերի ընթացքում նատօա-թուրքական շահերի սպասարկուները Գարեգին Նժդեհի արձանի մոտից իրականացնում են հակառուսական ու հակապետական ակցիաներ։
Սրանք Նժդեհին օգտագործելով փորձում են ներկայացնել որպես հակառուսականության սիմվոլ, որը դատապարտելի ու կեղծ թեզ է։
Ի գիտություն հասարակության նշեմ. Նժդեհը ունեցել է ռուսական կրթություն,ցարական բանակից արժանացել է պարգեւների ու պայքարել է Թուրքիայի դեմ։
Գարեգին Նժդեհը պատրաստ է եղել նույնիսկ ԽՍՀՄ օժանդակությանբ պայքարել Թուրքիայի դեմ,իսկ այսօրվա հակառուսականության քարոզիչները սպասարկում են Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի շահերը։
Հրապարակված են նրա նամակները Ի. Ստալինին եւ Կ.Վորոշիլովին,որտեղ Նժդեհը պատրաստ է ԽՍՀՄ օժանդակությամբ պայքարել մեր հակառակորդ Թուրքիայի դեմ։
Նժդեհը հայ-ռուսական բարեկամության ջատագով է ու ասել է՝ցեղակրոնի միակ բնական զինակիցը ռուս մեծ ժողովուրդն է։
Հեռու մնացեք Նժդեհից ու նրա արձանից։
Այդ արձանը Անկախ Հայաստանի ու հայ-ռուսական բարեկամության խորհրդանիշ է։
Թուրքիայի ու ՆԱՏՕ-ի շահերի սպասարկուները տեղ չպետք է ունենան Հայաստանում»։