Լուրեր
Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ ԵԿ կողմից կազմակերպված ֆիլմդիտում և ֆիլմի քննարկում ռեժիսորի հետ
21.11.2022
«Դասարանցիները» ֆիլմը` գլխավոր դերակատար և ռեժիսոր Տիգրան Նալչաջյանի հետ։
Այսօր տեղի ունեցավ ՀՀԿ ԵԿ կողմից կազմակերպված ֆիլմդիտում և ֆիլմի քննարկում ռեժիսորի հետ։
«Դասարանցիները» ֆիլմը դեռևս գտնվում է էկրաններին և հասանելի է միայն կինոթատրոններում։
ՀՀԿ ԵԿ գրասենյակում Տիգրան Նալչաջյանի առաջարկով իրականացվեց բացառիկ ցուցադրություն հատուկ մեր երիտասարդների համար։
Ցուցադրությունից հետո երիտասարդները հնարավորություն ունեցան Տիգրան Նալչաջյանի հետ քննարկելու ֆիլմի սցենարը, դրվագները, լսել նկարահանման պատմությունները և հարցեր ուղղել։