Լուրեր

Իշխանությունը միայն չի հաշվարկել, որ գիտակցված պայքարի նետվածներին անազատությամբ, բանտով չեն կարող վախեցնել. Տիգրան Աբրահամյան

19.11.2022

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Վերջին 2 օրվա ընթացքում այցելել եմ «Արմավիր» և «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկներ՝ տեսակցելու իշխանության ապօրինությունների հետևանքով, ազատությունից զրկված մեր տղաներին։

 
Իշխանությունը միայն չի հաշվարկել, որ գիտակցված պայքարի նետվածներին անազատությամբ, բանտով չեն կարող վախեցնել։
 
Մարդիկ կան, ովքեր իրենց սկզբունքները, իրենց մաքրությունն ու դիրքորոշումը պաշտպանելու համար պատրաստ են ցանկացած փորձության»։

← Վերադառնալ ցուցակին