Լուրեր
Միտինգ անել ՌԴ նախագահի այցի դեմ՝ հակապետական ադրբեջանահաճո ու նատօհաճո քայլ է. Շարմազանով
19.11.2022
ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Միտինգ անել ՌԴ նախագահի այցի դեմ՝ հակապետական ադրբեջանահաճո ու նատօհաճո քայլ է։
Բաքուն հասկացել է ՝ ՌԴ-ն մտադիր չէ իր խաղաղապահ զորքը հանել Արցախից 2025-ին։
Նրանք փորձելու են Թուրքիայի,ՆԱՏՕ-ի ու մեր երկրում ծվարած «5-րդ շարասյան» օժանդակությանբ հասնել ՌԴ-ի դիրքերի թուլացմանը Հայաստանում ու Արցախում։
Այս առումով զզվելի են հակառուսական միտինգների կոչերը ՌԴ նախագահ Վ. Պուտինի այցի ու ՀԱՊԿ գագաթաժողովի նախօրեին։
ՌԴ-ի դեմ միտինգ եք անում, որ Ալիեւն ուրախանա, թե՞ Էրդողանը։
Ուղեղներդ մտցրեք մի պարզ բան,Արցախում 120.000 հայությունն այսօր մնացել է բացառապես ՌԴ-ի շնորհիվ։
Նիկոլն Արցախի հայությանն «անտեր» թողեց ու «ձեռքերը լվաց»,իսկ ռուս խաղաղապահները պաշտպանում են/իհարկե ոչ առանց թերությունների/ արցախահայությանը։
Եվ բողոքի ակցիա անել ՌԴ-ի ու Պուտինի դեմ հավասարազոր է պրոադրբեջանական միտինգ անելուն»։