Լուրեր
Գիտե՞ք, թե ինչու է կապիտուլյանտ հողատուն Թունիսում այդքան երջանիկ եւ անհոգ դեմքով ֆռֆռում. Աշոտյան
19.11.2022
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գիտե՞ք, թե ինչու է կապիտուլյանտ հողատուն Թունիսում այդքան երջանիկ եւ անհոգ դեմքով ֆռֆռում։
Որովհետեւ Ֆրանկոֆոնիայի հերթական գագաթնաժողովի անցկացման վայրում (Ջեբրա, Թունիս) հայկական համայնք չկա։
Չեն լինելու մարդիկ, որոնք նրա երեսին կշպրտեն նրան բնութագրող դաժան, բայց ճշմարիտ բառերը։
Թունիսն այդ իմաստով ոչ Փարիզ է, ոչ Մոսկվա, ոչ Նյու Յորք, ոչ Ամստերդամ, ոչ էլ Հյուսիսային պողոտա։
Հիշում եք, չէ՞, որ Սերժ Սարգսյանի ղեկավարման շնորհիվ եւ Էդուարդ Նալբանդյանի համառ ջանքերով 2018-ին Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը Երեւանում էր։
Չեք մոռացել, չէ՞, որ այդ առիթով մեր անվտանգությունն ու միջազգային դիրքերը ամրապնդելու փոխարեն սրիկան եռագույն գուլպաներով հիմար եւ էժան PR էր անում։
Մեկ տարի անց այդ գուլպաները դաժան, անարդար, սարքած պատերազմով աշխարհի ցինիկ լռության ներքո հագցրեցին մեր գլխին։
Այո, Թունիսում (գրեթե) հայ չկա։
Բայց բավական է աշխարհի որեւէ այլ վայրում երկու գիտակից հայ հանդիպեն, այդտեղ դավաճան-սրիկան մուտք գործելուց իր տխմար դեմքին կրկին շպրտված ««ողջյունների» հերոսն է լինելու։
Թունիսում գտնվող Կարթագենը, այնքան ասացին, որ վերջիվերջո վերացավ։
Այդտեղի տարոսը կապիտուլյանտին»։